Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների ժամանակ 2 թուրք է ելոյթ ունեցել: Նրանցից մէկը մահմեդական է, մէկը` քրիստոնեայ:

«Մենք պարտաւոր ենք առերեսւել մեր պատմութեան հետ»,-ասել է լրագրող եւ գրող Բուրչին Գերչէկը Ստամբուլից: Նա Քլարկի համալսարանին կից Սթրասլերի անւան Հոլոքոսթի եւ ցեղասպանութեան ուսումնասիրութեան կենտրոնի ասպիրանտ է, գրում է «Telegraph»-ը:

«Անշուշտ, սպանւածների համար արդէն ուշ է արդարութիւնը վերականգնելը: Սակայն, առնւազն, Թուրքիայի ճանաչումը, պաշտօնական ներողութիւնը եւ որոշ քայլերը հայկական մշակութային ժառանգութեան հարցում կարող են դրական քայլեր լինել»,- ասել է նա:

«Թող աստւած օրհնի բոլոր զոհերին, որոնք նոյնիսկ շիրիմներ չունեն»,-ասել է 31-ամեայ Էմրէ Քան Դաղլիօղլուն, որը ուղղափառ քրիստոնեայ է թուրքական Անթաքեայից, Սիրիայի հետ սահմանին է :

«Մենք պէտք է ներողութիւն խնդրենք Օսմանեան կայսրութիւնում կատարւածի համար, եւ ոչ միայն 1915-ին, այլ նաեւ 19-րդ դարի վերջում: Այդ իմաստով ես փորձում եմ իմ պարտքը տալ հայերին»,-ասել է նա: